News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է հետպատերազմյան բազմակողմանի իրավակարգը։ Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ Մերկելը արեւմտյան տերություններին կոչ է արել մտածել ոչ միայն իրենց նեղ ազգային շահերի մասին, այլեւ բարեփոխել գլոբալ ինստիտուտները՝ հայտնում է Reuters-ը։

Գերմանիան Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն է, մեծ կախում ունի միջազգային առեւտրից եւ, որպես այդպիսին, մեծ հետաքրքրություն ունի բազմակողմանի համակարգի ամբողջականության պահպանման հարցում։ Սրանք ներկայում բախվում են «Ամերիկան առաջինն է» Թրամփի մոտեցմանը։

Մերկելի խոսքով, այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը, պետք է բարեփոխվեն, որպեսզի վերականգնվի համաշխարհային ֆինանսական համակարգի հանդեպ վստահությունը։ «Երկար ժամանակ զարգացող երկրները՝ այնպիսիք, ինչպիսին Չինաստանն ու Հնդկաստանն են, շատ ուժեղ են ազդել համաշխարհային տնտեսության վրա, եւ երբ գոյություն ունեցող համակարգը շատ դանդաղ է արձագանքում, դրա հետեւանքը լինում է այն, որ մյուս երկրները նկատելի են դառնում նոր ինստիտուտների շնորհիվ»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ