News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ, 1982թ. ծնված տղամարդը Հայաստանում զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս խմբի կազմում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, Երեւանում վարձակալած բնակարանում պահել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի, այդ թվում՝ 303,32 գրամ «Հաշիշ», 3,2827 գրամ «ՄԴՄԱ» (մեթիլենդիօքսիմեթամֆետամին), 1 կիլոգրամ 965 գրամ այլ ֆորմուլայով «Սփայս» տեսակի, եւ 123.41 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց։

Քրեական գործով պարզվել է հանցավոր խմբի մեջ ներգրավված 4 անձի ինքնություն, որոնցից մեկը՝ իգական սեռի։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եվս երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

4-րդ մեղադրյալի՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող, ազգությամբ հայ, 36-ամյա տղամարդու նկատմամբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրելի էր համարել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ սահմանելով 20 մլն. ՀՀ դրամ։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը տվյալներ է ստացել, որ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, շարունակում է հանցավոր գործունեությունը եւ դատախազության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ 2019թ. հունվարի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը եւ բեկանել ստորադաս դատարանի որոշումը։ Նա հայտնաբերվել է Երեւան քաղաքում, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափի՝ 0.35 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ՝ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող 2.47գրամ բյուրեղանման զանգված, «Սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող 10.92 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով փոշենման զանգված։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բոլոր անդամների ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ