News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չինաստանի տնտեսությունը շարունակում է կայուն աճ ունենալ: Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում այս մասին ասել է Չինաստանի փոխնախագահ Վան Ցիշանը, գրում է Reuters-ը:

«2019-ին շատ անորոշություններ կլինեն, սակայն Չինաստանի տնտեսությունը կշարունակի կայուն աճ ունենալ», - ասել է նա:

«Արագությունը նշանակություն ունի: Բայց այն, ինչն իսկապես կարեւոր է, դա մեր տնտեսական զարգացման որակն է եւ արդյունավետությունը»:

Նրա խոսքով՝ Չինաստանը չի կարծում, որ իր տնտեսությունը էքսպանսիոն փուլի վերջին է մոտենում: Նա նաեւ բոլոր կողմերին  կոչ է արել աջակցել բազմակողմանիությանը եւ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի համաշխարհային անհավասարակշռությունները չխորանան:

Այս շաբաթ Չինաստանը հաղորդել էր չորրորդ եռամսյակում աճի տեմպերի նվազցեման մասին՝ ներքին անկայուն պահանջարկի եւ ԱՄՆ-ի հետ առեւտրայիյն պատերազմի պատճառով:բ Այս եռամսյակում ներքին համախառն արդյունքը համաշխարհային ճգնաժամից հետո դանդաղ է աճել՝ տարեկան կտրվածքով նվազելով մինչեւ 6.4 տոկոս: Սա հանգեցրել  է տարեկան աճի մինչեւ 6.6 տոկոս նվազեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ