News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook-ը պետք է ԱՄՆ օրենսդիրների կողմից կարգավորվի նույն կերպ, ինչ ծխախոտի արտադրությունը: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Salesforce-ի գլխավոր տնօրեն Մարկ Բենիոֆը, փոխանցում է Americaru-ն: 

Նրա խոսքով՝ սոցցանցն օգտատերերի առողջությանը պակաս վնաս չի հասցնում, քան ծխելը: Ճիշտ նույն կերպ դա վնասում է ժողովրդավարական սկզբունքներին: «Facebook-ը նոր ծխախոտ է: Այն կախվածություն է առաջացնում, եւ կան մարդիկ, որոնք ձեզ ստիպում են այն օգտագործել, նույնիսկ եթե դա չեք ցանկանում կամ տեղի ունեցողը չեք հասկանում»,- հայտարարել է նա:

Բենիոֆի կարծիքով՝ Facebook-ը նույն կերպ վնասակար է ոչ միայն սրտի, այլեւ ժողովրդավարության համար, ինչպես ծխելը, եւ առաջարկում է միջոցներ ձեռնարկել պետության եւ անգամ աշխարհի մակարդակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ