Ինդոնեզիայում Սուլավեսի կղզում ուժեղ ջրհեղեների պատճառով առնվազն 26 մարդ է զոհվել, եւս 24-ն անհայտ կորել է: Այս մասին հինգշաբթի հայտնել է Հարավային Սուլավեսի նահանգի տարերային աղետների կանխման գործակալության ղեկավարը:
Պաշտոնյայի տեղեկություններով, որի խոսքը մեջբերել է Detik լրատվական պորտալը, տարերային աղետի պատճառով ավելի քան 3,9 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել:
Մի քանի օր շարունակվող հորդ անձրեւները պատճառով ջուրը դուրս է եկել Բիլի-Բիլի ամբարտակի ափերից, որը նահանգի վարչական կենտրոն Մակասարից գրեթե 30 կմ հեռավորությամբ է գտնվում: