News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով Կոնգրեսին կդիմի «շաթդաունի» դադարեցումից հետո, փոխանցում է RT-ն: 

«Դեռեւս «շաթդաունը» շարունակվում է, Նենսի Փելոսին ինձ հրավիրել է ելույթ ունենալ «Երկրի դրության մասին» ուղերձով: Ես համաձայնվել եմ: Հիմա նա միտքը փոխել է «շաթդաունի» պատճառով՝ առաջարկելով ավելի ուշ ելույթ ունենալ: Սա նրա արտոնությունն է, եւ ես ելույթ կունենամ, երբ կառավարության աշխատանքը կվերականգնվի»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

Փելոսին ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփին թույլ չի տա Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով հանդես գալ մինչեւ «շաթդաունի» ավարտը:

The New York Times-ը հայտնել էր, որ հինգշաբթի՝ հունվարի 24-ին, ամերիկացի կոնգրեսականները կքվեարկեն երկու նախագծով, որոնք նախատեսում են Միացյալ Նահանգների կառավարության աշխատանքի դադարեցման ավարտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ