News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օրենսդրությամբ փոխվել է մի շատ կարեւոր բան. փոխվել են ԵՏՄ կանոնները, ըստ որի չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50 կգ-ից դարձել է 25 կգ: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Նրա խոսքով, երբ նախորդ տարի 50 կգ չափաքանակի նորմը ներմուծեցին, տարվա վերջին տեսան, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման մեքենաներով ներկրման հնարավորությունը դիտարկել են որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ճանապարհ:

«Հիմա, երբ 50 կգ-ն իջեցվեց 25 կգ-ի, մենք հարցը քննարկել ենք նաեւ վարչապետի հետ եւ ռիսկի պրոֆիլներ պետք է ներմուծենք եւ հաճախականություն սահմանելով, փորձենք կանոնակարգել նաեւ 25 կգ-ներով ներմուծումները»,-ասաց Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով Բագրատաշենի անցակետում ստեղծված իրավիճակին, երբ մարդկանց բեռը Թուրքիայից եկել է Վրաստան, իսկ էնտեղից չեն կարողանում բերել Հայաստան, ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե ես փոստով պատվիրում եմ ինչ-որ մի դեղ, ինչո՞ւ եմ պատվիրում, որ դա գա Վրաստան, էնտեղից ինչ-որ մեկը բերի»:

Դիտարկմանը, որ միանգամից Հայաստան բերելու դեպքում ավելի թանկ է, քանի որ կգ-ն մոտ 4 դոլար է, Անանյանն արձագանքեց. «Պետք է քննարկել, որ եթե միանգամից Հայաստան գային, մաքսային ձեւակերպում պետք է ունենային, թե չունենային:

Պարոն Վանեցյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ միասնական որոշում կայացրեցինք, որ եթե նույնիսկ համարենք, որ մարդիկ չեն իմացել, միգուցե հայտարարենք, որ սա վերջինն է, այնուհետեւ չոր վարչարարություն ենք իրականացնելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ