News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարությունը ներքին սպառողի համար չի սուբսիդավորի գազի գինը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դեռեւս խոսքն այն մասին է, որ 2019 թվականին ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա:

«Մենք ունենք մեկ տարի Ռուսաստանի մեր գործընկերների, «Գազպրոմի» եւ ԵՏՄ-ի հետ խորհրդակցությունները շարունակելու եւ երկարաժամկետ հեռանկարի համար հարցի լուծման համար»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը համարում է, որ ճիշտ կլինի հարցը լուծել ԵՏՄ շրջանակներում, քանի որ խոսքը ընդհանուր տնտեսական տարածքի մասին է:

Նա նաեւ նշել է, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում սուբսիդավորել գազի գործող գինը եւ դրա դիմաց որեւէ բաժնետոմս չի փոխանցվի:

Փաշինյանի խոսքով, 2019 թվականին ժամանակ կլինի ավելի մանրամասն քննարկել այս հարցը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազը սահմանին կթանկանա, սակայն ներքին սպառողի համար սակագինը չի փոխվի: Ավելի ուշ «Գազպրոմը» հայտնել էր, որ իր դուրստ ձեռնարկություն «Գազպրոմ» արմենիան ռուսական գազը սահմանին կգնի ոչ թե 150 դոլարով, այլ 165 դոլարով հազար խմ-ի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ