News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական ԶԼՄ-ները զանազան միջոցներով տարածում են «ՆարկոՂարաբաղ» նորահայտ կայքի թեման՝ այն ներկայացնելով որպես ոմն բրիտանացի լրագրող եւ հետազոտող Հարոլդ Քեյնի ստեղծագործության արգասիք։ Այդ հետազոտողն իբր շատ ժամանակ է անցկացրել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Իրեն ներկայացնելով որպես հետաքրքրասեր զբոսաշրջիկ՝ նա իբր շրջել է երկու հանրապետություններում եւ հավաքել հսկայական սարսափելի տեղեկատվություն, մասնավորապես՝ թմրանյութերի անօրինական փոխադրման վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ ինչպես մեղադրանքների բնույթը, այնպես էլ նյութի մատուցումը՝ կասկածելի եւ գոյություն չունեցող փաստաթղթերին արված հղումների հետ միասին, հստակ մատնանշում են, թե որտեղից է փչում քամին, NEWS․am-ի թղթակիցը դիմեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին։

«Իսկապես, կայքը հայտնվել է մի քանի օր առաջ։ Կայքի գրանցումը փակ է, այլ կերպ ասած, հնարավոր չէ պարզել՝ ում է այն պատկանում։ Մեկ ուրիշ հետաքրքիր պահ էլ կա՝ հենց Twitter-ում հայտնվեց կայքի էջը, առաջին դրա բաժանորդները եղան իրենց Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարներ անվանող Տուրալ Գյանջալիեւը եւ 1news.az կայքի խմբագիր Ռահման Գաջիեւը։ Սա շատ կարեւոր պահ է։ Համացանցի օգտատերերը գիտեն, որ շրջանառության մեջ չդրված կայքը իր մասին հայտարարելու համար որոշակի դժվարությունների առջեւ է կանգնում։ Իսկ այստեղ դեպքերի «տարօրինակ» բերումով տառացիորեն կայքի գոյության առաջին իսկ ժամերին դրա մասին «իմանում են» այս երկու պարոնները, ընդ որում՝ միայն իրենք։ Հետաքրքիր է նաեւ այն պահը, որ կայքի ստեղծումից հետո չճշտված էլեկտրոնային հասցեներից կայքի մասին տեղեկատվություններ եկան Հայաստանի պետական մարմինների եւ Ղարաբաղի հարցով փորձագետների հասցեներին։ Այնպես որ, ավելի քան ակնհայտ է, թե ինչ է կանգնած այս ամենի հետեւում, եւ որ կայքը ավելին չէ, քան Բաքվի կողմից վճարված քարոզչական հերթական ստեղծագործությունը»,- նշեց փորձագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ