2038 թվականի վերջում Գերմանիան պետք է հրաժարվի օգտագործել ածուխ էլեկտրաէներգիա արտադրելու համար, հաղորդում է MIGnews-ը:
Այդպես է որոշել ածուխի հարցերով կառավարական հանձնաժողովը նիստի ժամանակ, որը տեւել է շուրջ 21 ժամ:
Ընդ որում՝ 2032 թվականին նախատեսվում է ստուգել՝ հնարավոր է արդյոք հետաձգել ածխային էներգաարտադրությունից հրաժարվելու ժամկետը մինչեւ 2035 թվականը:
Այդ հրաժարումը երկրի համար կարժենա 40 մլրդ եվրո, որոնք դաշնային բյուջեից 20 տարիների ընթացքում պետք է ստանան հողերը, որտեղ ածուխ են արդյունահանում (Բրանդենբուրգ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անխալտ):
Այսօր Գերմանիայում ածխային ջերմաէլեկտրակայաններն ընդհանուր առմամբ 12.5 գիգավատ հզորություն ունեն եւ արտադրում են երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ մեկ երրորդը: