News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems (ADS) ընկերության երեք ղեկավարների արտահանման լիցենզիան. Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը կասկածվում է Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ դրոնները գործածելու մեջ:

Ընկերությունն արդեն տեղեկացրել է Թեր-Ավիվի բորսային այդ որոշման մասին, քանի որ ընկերության ղեկավարները չեն կարողանա ներկայացնել ապրանքներն արտերկրում, քանի դեռ ընթանում են դատական լսումները, հաղորդում է «The Times of Israel»-ը:

Մասնավորապես, կասեցվել է գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ինչպես նաեւ երրորդ աշխատակցի լիցենզիան, ում անունը չի նշվում: Որոշումը ուժի մեջ է մինչդեռ վճիռը չի կայացվել:

Ընկերության վերոնշյալ աշխատակիցները կասկածվում են խարդախության եւ զինամթերքի արտահանման վերահսկողության կանոնները խախտելու մեջ:

Այդ գործով հետաքննությունը սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին. գործի մանրամասները հրապարակելն արգելված է: 2018 թվականի օգոստոսին ընկերությունը զրկվել էր «կարեւոր հաճախորդի» համար Orbiter 1K անօդաչու սարքն արտահանելու թույլտվությունից:

Պարբերականն ընդգծում է նաեւ, որ 2016 թվականին Ադրբեջանը կիրառել էր իսրայելական արտադրության Harop-անօդաչու-կամիկաձե սարքը ավտոբուսի վրա հարձակվելու ժամանակ, որի հետեւանքով սպանվել էր 7 հայ:

Հիշեցնենք, որ ըստ իսրայելյան «Մաարիվ» պարբերականի, Ադրբեջանի ներկայացուցիչները, դիտարկելով նոր իսրայելական անօդաչու սարքերի գնման հնարավորությունը, խնդրել էին Aeronautics Defense Systems-ի աշխատակիցներին ցուցադրել Orbiter 1K դրոն-կամիկաձեի հնարավորությունները: Այդ նպատակով անօդաչու սարքի օպերատորներին առաջարկել էին հարվածել հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ երկու պետությունների սահմանի մոտակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ