News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 25-ին սեփական բնակարանից ոստիկանների կողմից բռնի ուժով դուրս բերված 3 անչափահաս երեխաների միայնակ մորը՝ Ռուզաննա Պողոսյանին, վերադարձրել են նրա անձնական գույքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Սարգիս Խաչատրյանը։

«Ոստիկանների միջամտությամբ կարողացանք դուրս բերել Ռուզաննայի անձնական գույքը, երեխաների իրերը։ Հիմա նրանք բարեկամի տանն են բնակվում, երեխաները դպրոց են հաճախում»,– ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ ոստիկանների գործողությունների հետեւանքով վնասվածքներ ստանալու առնչությամբ փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել. «Սպասում ենք արդյունքներին, որպեսզի հետագա քայլերը որոշենք»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Մալաթիայի բաժնի ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բնակարանից հանել էին 3 անչափահաս երեխաների միայնակ մայր Ռուզաննա Պողոսյանին եւ նրա 3 երեխաներին։ Ռուզաննան ստացված վնասվածքների հետեւանքով հայտնվել էր հիվանդանոցում։

Երեխաներիս, ինձ սավաններով քաշքշելով, վնասվածքներ պատճառելով՝ շպրտում են բնակարանից. միայնակ մայրը մանրամասներ է պատմում

Տպել
Ամենաշատ