News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման եւ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների եւ կազմակերպությունների համագործակցային եւ ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում այսօր՝ հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, Դավիթ Տոնոյաեւը կարեւորել է հայկական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:

Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնելով Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի պաշտոնական ընդունելությանը մասնակցելու հրավերի համար, Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է հայ գործընկերների հետ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքը: Մասնավորապես, «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ այցի շրջանակներում, 1992թ. մայիսի 15-ին կնքված «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի եւ 2016թ. մայիսի 24-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատված «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմա-տնտեսական համագործակցության» ծրագրի համաձայն արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինքնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
Ամենաշատ