News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում անհրաժեշտ են կանխատեսելիություն, կայունություն, հրապարակայնություն եւ միմյանց մտադրությունների ըմբռնում: Հունվարի 30-ին Երեւանում Ալեքսանդր Սերգեյեւիչ Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները առաջընթաց զարգանում են նաեւ ինտեգրացիոն միավորումների՝ ԵՏՄ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակում: «Սակայն կարեւոր է կանխատեսելիությունը, երկու կողմն էլ դա լավ է հասկանում: Մեզ անհրաժեշտ է կայունություն, հրապարակայնություն, միմյանց խորհրդածությունների եւ մտադրությունների ըմբռնում»,- ասաց Կարասինը:

Նա նշեց, որ Հայաստանում է աշխատանքային ուղեւորությամբ եւ նախօրեին հանդիպել է երկրի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Գրիգորի Կարասինը շեշտեց, որ շատ հանգամանալից զրույց են ունեցել: «Մենք փաստացի միասին կես օր ենք անցկացրել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը»,- հավելեց նա:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը նշեց, որ կողմերը պայմանավորվել են պահպանել շատ սերտ շփումներ, ինչպես նաեւ համակարգում, այդ թվում՝ նաեւ միջազգային հարթակներում ՄԱԿ եւ ԵԱՀԿ շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ