News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն արագորեն աճում է, եւ այդ աճի տեմպն աննախադեպ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում իր ելույթում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին յոթ տարիների ընթացքում այդ ոլորտն հինգ անգամ աճել է: ՏՏ ոլորտը դառնում է մեր տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը` հետագա զարգացման համար հսկայական ներուժով:

ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն այս ոլորտում Հայաստանի հաջողություն հիմնական գրավականն է: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ հայկական հեղափոխությունը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել մեր ժողովրդի տաղանդի անսահմանափակ դրսեւորման համար, զգալիորեն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը:

Կարծում եմ, որ ազատությունը, ստեղծագործական եւ նորարարության ոգին փոխկապակցված են: Հայաստանի նոր կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը գերակա է համարում, քանզի մենք դրանում տեսնում ենք մեր տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը եւ ապագա Հայաստանի տնտեսության անկյունաքարը:

Տիկնայք եւ պարոնայք,

Ուզում եմ խոսքս ավարտել՝ վերահաստատելով, որ ԵՄ-ի եւ նրա անդամ-պետությունների հետ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի ժողովրդավարական Հայաստանի համար:

Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ իր հերթին, Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում ունենալ կայուն, ժողովրդավարական գործընկեր` ի դեմս տնտեսապես զարգացող եւ առաջադեմ Հայաստանի, որի հետ ունի ընդհանուր եվրոպական արժեքներ»:

Ելույթից հետո, տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ժամանակ ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքները, տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ