News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նիստ չի եղել, եղել է հանդիպում վարչապետի եւ կառավարության անդամների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ նիստը տեւել է 4 ժամ:

«Զարմանալի ոչ մի բան չկա այստեղ, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու: Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն:

Տարբեր հարցեր են քննարկվել, խոսել ենք վարչապետի Դավոս եւ Գերմանիա կատարած այցելություններից, խոսել ենք պարգեւավճարների հետ կապված: Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարեւորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետեւ այստեղ այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները»,-հայտարարեց Մակունցը:

NEWS.am-ի հարցին, թե եթե Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Դավոս իր այցի մանրամասները, արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ բոլոր խմբակցություններին դա ներկայացվեր, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Մենք խոսում ենք աշխատանքային հանդիպման մասին, որեւէ տեղեկատվություն չկար, որ արդեն չի հրապարակվել, բայց եղել են դետալներ, մանրամասներ, որը մեզ ներկայացվել է: Եթե լինի անհրաժեշտություն, ես վստահ եմ, որ մյուս խմբակցություններին եւս վարչապետը կներկայացնի, եթե նրանք դա ցանկանան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ