News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Արաբական պետությունների լիգայի հետ բանակցությունների բացմանը հաստատել է, որ ԵՄ-ն Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման պայման է համարում հակամարտության քաղաքական լուծման մշակումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բրյուսելում երկուշաբթի ընթանում են ԵՄ-ի եւ ԱՊԼ-ի խորհրդակցությունները, որոնք կոչված են փետրվարի վերջին Եգիպտոսում երկկողմ գագաթնաժողովի անցկացումը նախապատրաստելուն:

«Հույս ունեմ, որ այս սեղանի շուրջ բոլորը համաձայն են այն տեսակետին, որ խաղաղություն կարող է բերել ՄԱԿ հովանու ներքո բանակցությունների ճանապարհով քաղաքական լուծումը միայն: Մեզ համար սա ակներեւորեն նախապայման է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման եւ վերակառուցման նպատակով»,- հայտարարել է Մոգերինին՝ դիմելով հանդիպման մասնակիցներին:

Նա նաեւ հույս է հայտնել, որ բոլոր երկրները կմասնակցեն մարտին նախատեսված Սիրիայի ապագայի հարցով երրորդ միջազգային համաժողովին:

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը ավելի վաղ ՄԱԿ-ին կոչ էր արել հրաժարվել մասնակցել Բրյուսելում Սիրիայի համար հերթական դոնորական համաժողովին, «որովհետեւ դրա հիմնական նպատակը քաղաքական պայմանների պարտադրումն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ