News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի ղեկավարությունը, միության որոշ երկրների տարածքների վրա Իրանի «թշնամական» գործողությունների հետ կապված, երկու ֆիզիկական անձանց եւ մեկ կազմակերպության պատժամիջոցների ցուցակում ներառելու որոշում է կայացրել՝ ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե հատկապես որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասին է խոսքը։ «Եվրոպական միությունը կշարունակի այդ ոլորտում ցուցաբերել միասնականություն ու համերաշխություն եւ Իրանին կոչ է անում անհապաղ վերջ դնել այդ անընդունելի գործունեությանը»,- նշվում է փաստաթղթում։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ԵՄ ղեկավարությունը տարածաշրջանում Իրանի գործողությունները, այդ թվում նրա ներկայությունը Սիրիայում, տագնապալի է համարում։

Բացի այդ, Բրյուսելում Իրանին եւ տարածաշրջանային ուժերին կոչ են արել նպաստել Եմենում հակամարտության քաղաքական լուծմանը։

ԵՄ խորհուրդը Իրանի հետ եմենյան խնդրի հարցով երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել եւ ողջունել է անցյալ տարվա վերջին Շվեդիայում Եմենի շուրջ խաղաղ բանակցություններին Իրանի աջակցությունը։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Եվրամիությունը, որպես Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի իրականացման կարեւոր մաս, դիտարկում է Իրանի դեմ սահմանափակումների վերացումը։ «Եվրամիությունը կարծում է, որ Իրանի դեմ պատժամիջոցների հանումը ՀՀԳՊ-ի կարեւոր մասն է, եւ ափսոսանք է հայտնում, որ ԱՄՆ-ը կրկին սահմանափակումներ է մտցրել համաձայնագրից դուրս գալուց հետո»,- նշվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ