Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով աճել են 0,53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,84 դոլարի:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0,62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 54,90 դոլար: