News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի խորհրդարանը քննարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունը, որը գործող նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսիին թույլ կտան իր ներկայիս ժամկետի ավարտից՝ 2022 թվականից հետո մնալ այդ պաշտոնում:

Էլ Սիսիի կառավարումը երկարաձգելու նպատակով  սահմանադրական փոփոխությունը սաստկացրել է այն մտավախությունները, որ երկիրը վերադառնում է ավտորիտարիզմին:

Associated Press-ի ստացած սահմանադրական փոփոխությունների առաջարկների նախագիծը ցույց է տալիս «Եգիպտոսի աջակցություն» կառավարամետ կոալիցիայի համաձայնեցված ջանքերը Էլ Սիսիիի իշխանության կոնսոլիդացման համար: 64-ամյա առաջնորդը հնարավոր է կարողանա 3-րդ եւ 4-րդ անգամ 6-ամյա ժամկետով առաջադրվել, ինչը նրա կառավարումը կերկարաձգի մինչեւ 2034 թվականը:

«Կայունությունը պահպանելու եւ զարգացման ծրագրերն ավարտելու համար առաջարկությու կա նախագահական ժամկետը մինչեւ 6 տարի երկարաձգել», - ասել է Աբդել Խադի էլ Կասաբին՝ խորհրդարանական մեծամասնության կոալիցիայի ղեկավարը:

Խորհրդարանի խոսնակ Ալի Աբդել Ալը հայտարարել է, որ փոփոխությունները հիմնված են ինչպես պետության, այնպես էլ եգիպտացի ժողովրդի շահերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ