News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Շրջանառության մեջ ենք դնելու կրթության եւ գիտության նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու է ինստիտուտների, գիտահետազոտական կենտրոնների արված աշխատանքները, արդյունքները, նրանց պոտենցիալը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ գիտահետազոտական կենտրոնների եւ բուհերի բազային ֆինանսավորումը 2019 թվականին չփոխելու մասին։

Նա, մասնավորապես, նշեց. «Մի շարք բուհերի եւ գիտահետազոտական կենտրոնների բազային ֆինանսավորումը ամբողջ 2019 թվականին կիրականացվի 2018թ. սեպտեմբերի 24–ի ՀՀ կրթության նախարարության կողմից ստեղծված բազային եւ պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի սահմանած կարգով»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իրենք հիմք են ընդունել այն, որ անցած տարվա սեպտեմբերին արդեն բազայինի համար անցկացվել էին մրցույթներ եւ լրացուցիչ մրցույթի կարիք չկա. «Բայց մենք նաեւ շրջանառության մեջ ենք դնելու կրթության եւ գիտության նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու է ինստիտուտների, գիտահետազոտական կենտրոնների արված աշխատանքները, արդյունքները, նրանց պոտենցիալը, արդեն ըստ այդ վարկանիշավորման մենք կառաջարկենք, որ հաջորդ տարվանից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի»։

Նա հավաստիացրեց՝ որոշման նախագիծը որոշ գիտնականների հետ քննարկվել է, բայց ավելի լայն քննարկման կդրվի։

Նախարարը բացատրեց, թե ինչու որոշվեց գնալ հենց այս, այն է՝ 2019-ին կարգը չփոխելու ճանապարհով. «Մեր գիտնականները դրա հետ կապված վերապահում ունեին,  երկրորդը՝ որովհետեւ մրցույթների կազմակերպամն առումով որոշակի դժվարություններ կունենայինք ժամկետների առումով, երրրոդը՝ որովհետեւ մրցույթն արդեն անցկացրել էինք եւ լրացուցիչ մրցույթի կարիք չկար»։

Նա ընդգծեց՝ գիտնականների հետ քննարկման արդյունքում ավելի հղկված կարգ կսահմանվի. «Ինձ համար տարօրինակ էր կրճատումների մասին հնչող 2000 թիվը, մեր հետազոտական կենտրոնների մեծամասնությունը ունիկալ են, այսինքն՝ այն բազային ֆինանսավորմամբ եւ ծրագրերով, որով պետք է մրցույթ անցկացնեինք, մեծ մասը հաղթելու էր, բայց մենք ուզում ենք նաեւ այս մրցույթներով մրցակցային դաշտ ստեղծենք։ Այսինքն չկան մոնոլպոլիաներ եւ մենք ունենում ենք ավելի լավ արդյունք, հիմա մենք գիտնականների հետ կքննարկենք եւ այդ կարգն ավելի հղկված կլինեն» ,–եզրափակեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ