Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: