News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են ռազմական ինքնաթիռներ ստեղծելու վերաբերյալ 65 մլն եվրոյի պայմանագիր կնքելու մասին՝ որպես հաջորդ սերնդի մարտական ռեակտիվ ինքնաթիռների համակարգի ստեղծման համատեղ ծրագրի առաջին քայլ՝ հայտնում է Reuters-ը։

Dassault Aviation-ը եւ Airbus-ը կստեղծեն մի համակարգ, որն, ինչպես ակնկալվում է, կսկսի գործել 2040 թվականից, որպեսզի փոխարինի Dassault Rafale-ներին եւ գերմանական Eurofighters-ներին։

Այս պայմանագիրը հսկայական կառույցի առաջին քարն է»,- հայտարարել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորենս Պարլին՝ ելույթ ունենալով իր գերմանացի գործընկեր Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի հետ։

Ֆրանսիայի եւ Գերմանիայի կառավարություններն ընկերությունների հետ տեխնոլոգիաներին եւ աշխատանքի իրականացմանը վերաբերող լրացուցիչ պայմանագրեր են կնքել, որպեսզի 2025թ․ իրականացվեն առաջին ցուցադրական թռիչքները։

Նախագահ Էմանուել Մակրոնը եւ կանցլեր Անգելա Մերկելը ապագայի նոր մարտական օդային համակարգերի ստեղծման ծրագրերի մասին, որն իր մեջ կներառի կործանիչ եւ մի շարք հարակից զենքեր, որոնց թվում՝ անօդաչու ինքնաթիռներ, առաջին անգամ հայտարարել էին 2017թ․ հուլիսին։

Ֆրանսիական Safran-ը եւ գերմանական MTU Aero Engines-ը մշակում են նոր մարտական ինքնաթիռի շարժիչը։ Ծրագրին կմասնակցեն նաեւ էլեկտրոնիկայի ֆրանսիական արտադրող Thales-ը եւ հրթիռների եվրոպական արտադրող MBDA-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ