News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի փորձագետները նոր տեխնոլոգիաներ են գործարկել հանրային կարծիքի ձեւավորման եւ աստրոտուրֆինգ երեւույթի, ինչպես նաեւ ֆեյք նորությունների եւ տեղեկատվության մանիպուլյացիայի ուսումնասիրման համար: Բարդ տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն (ISC), Ազգային գիտահետազոտական կենտրոնի հետազոտությունների (CNRS) բաժնի պետ, Վերլուծության եւ սոցիալական մաթեմատիկայի կենտրոնի տնօրեն Դավիդ Շավալարիասն այս ուղղությամբ աշխատանքի մասին պատմեց Ֆրանսիայի ԱԳՆ կազմակերպած  լրագրողական շրջագայության շրջանակում Ֆրանսիայի Ազգային ժողով այցելած հայաստանցի լրագրողների հետ զրույցում։  

Փորձագետը որպես աստրոտուրֆինգի օրինակ բերեց կնոջ վրա հարձակման մասին տեղեկության տարածման դեպքը: Միջադեպը ներկայացվել էր կրոնական լույսի ներքո, իսկ հաշված օրերի ընթացքում տեղի ունեցածի քննարկումը հասել էր ազգային մակարդակի: Սակայն հետազոտությունը ցույց էր տվել, որ նման հունով քննարկումը նախաձեռնել էր ինչ-որ խումբ՝ հանրային կարծիք ձեւավորելու նպատակով:

Անցած նախագահական ընտրություններից կես տարի առաջ մեխանիզմների ավելի մանրակրկիտ ուսումնասիրման համար ստեղծվեց պոլիտոսկոպ տեխնոլոգիան՝ Facebook-ում գործունեության կետային գունավոր արտապատկերումը: Որպես հետազոտական «նյութ» ընտրվել էին քաղաքական միջավայրից մի քանի հազար «հարցվողներ»: Մի քանի օր շարունակ հետեւել էին մեկնաբանություններին, ուսումնասիրվել էին տասնյակ միլիոնավոր թվիթներ: Ստացված գունավոր գրաֆիկական պատկերը ցուցադրում էր դասավորությունը ընտրված «հարցվողների» շրջանում:

Փորձագետը որպես տեղեկատվության մանիպուլյացիայի երկրորդ օրինակ ներկայացրեց Ալեն Ժյուպեի «վերափոխումը» Ալի Ժյուպեի. կատարվող մեջբերումներն այս դեպքում էլ զգալի էին:

Վերջին երեք տարում դիագրամները ցույց են տալիս քաղաքական ուժերի նկատմամբ համեմատաբար նման եւ հստակ արտահայտված համակրություններից անցումը երկբեւեռ, իսկ այնուհետեւ եռաբեւեռ համակարգին:

Ուշագրավ է, որ կեղծ տեղեկությունների դեպքում հրապարակումն իրականացնում է մի խումբը, իսկ տարածում են այլ օգտատերեր:

Պարզվեց, որ ֆրանսիացի փորձագետի հետազոտությունն անդրադարձել է նաեւ Հայաստանին. դիագրամը ցույց է տալիս, թե քանի օգտատերեր են քննարկել Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների թեման: Ճիշտ է, գրաֆիկը ցուցադրում է միայն քննարկման փաստը՝ առանց դրա տոնայնության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընդդեմ լրագրողների 14 ֆիզիկական բռնության դեպք է գրանցվել՝ 23 տուժողով. սա 2018-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է
Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը եռամսյակի ընթացքում նվազել է․ ԽԱՊԿ-ը...
Երևանում անցկացվեց հայ-հնդկական համատեղ միջազգային մեդիա համաժողով (ֆոտո)
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Հնդկաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչներ, մարզական մեկնաբաններ, ուսանողներ...
CNN լրատվական ընկերությունը մոտ 100 աշխատատեղ կկրճատի
Մենք կառուցում ենք ապագայի միլիարդ դոլար արժողությամբ թվային բիզնեսը», - նշել է ընկերության գործադիր․․․
Վստահ եմ, որ հաղթելու եմ հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում. Գարեգին Խումարյան
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության  նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը մասնակցում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով իրականացվող երկրորդ մրցույթին...
«Կանգ չառանք, երբ ամիսներով կամ տարիներով բացակայում էր աշխատավարձը». Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-ից
Անսահման շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին՝ շնորհակալ եմ, որ Դուք կաք ու գնահատում եք մեր տարիների աշխատանքը...
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել
Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ