News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին եւ նրա տեղակալ Կարեն Բրուտյանին: Հանդիպման քննարկվելիք թեմաներից մեկը, բնականաբար, նախարարությունում աղմկահարույց պարգեւավճարների հարցն է, որոնք հրապարակել էր «168 Ժամը»:

Ատոմ Ջանջուղազյանը, հիշեցնենք, ստացել էր ավելի քան 5 մլն դրամ պարգեւավճար, նրա սանիկը՝ Կարեն Բրուտյանը՝ ավելի քան 7 մլն դրամ պարգեւավճար, որն ամենաբարձր թիվն էր պարգեւավճար ստացողների ցանկում:

Սակայն այժմ առավել կարեւոր հարցը, թերեւս, «Ինտեր Լիմենս» ընկերության գործունեության խնդիրն է, եւ արդյո՞ք «Իմ քայլը» չի պատրաստվում Ատոմ Ջանջուղազյանին եւ նրա տեղակալ Կարեն Բրուտյանին հարցեր ուղղել դրա վերաբերյալ: Անցած տարի մամուլում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան, որ «Ինտեր Լիմենսը» տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ եւ գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մոնոպոլ կարգավիճակը ընկերության համար, ըստ մեր տեղեկությունների, ստեղծել են Ատոմ Ջանջուղազյանն ու Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը եւ այլ կապերը:

Ընկերությունը հիմնադրել է Կարեն Բրուտյանը, ըստ էության այն փոխկապակցված կերպով սպասարկել է վերջինիս եւ Ատոմ Ջանջուղազյանի շահերը: Ընկերության գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել այս երկու պաշտոնյաների ընկերներն ու ազգականները: Բավական է ասել, որ ընկերության վերջին տնօրենն Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էր՝ Գագիկ Ջանջուղազյանը:

Եվ ահա, մամուլի այդ հրապարակումներից հետո՝ հասկանալով, այդ ամենը կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ, Կարեն Բրուտյանն ու Ատոմ Ջանջուղազյանը 2018թ. դեկտեմբերի վերջերին դադարեցրել են «Ինտեր Լիմենսի» գործունեությունը: Իսկ ավելի ճիշտ՝ ժամանակավոր կանգնեցրել են, այսպես ասած՝ մինչեւ վտանգն անցնի: Այսինքն՝ «սուզվել ջրի հատակը»՝ մինչեւ նոր խորհրդարանը կսկսի աշխատել, մինչեւ նոր կառավարություն կձեւավորվի, մինչեւ կադրային բոլոր նշանակումները կլինեն, եւ ամեն ինչ անել, որպեսզի ժամանակավոր մոռանան իրենց, որից հետո «Ինտեր Լիմենսը» կվերսկսի իր գերշահութաբեր գործունեությունը:

Այնպես որ, եթե «Իմ քայլը» Ատոմ Ջանջուղազյանին ու Կարեն Բրուտյանին «Ինտեր Լիմենսի» վերաբերյալ էլ հարցախեղդ անի, ապա վերջիններիս համար տհաճ իրավիճակ կստեղծվի, քանի որ նրանց մեղադրում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ