News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուգանդայի տուրիզմի նախարար Գոդֆրի Քիվանդան առաջարկել է երկրի տեսարժան վայրերի ցանկում ավելացնել փարթամ կանանց, ինչը կանանց դժգոհությունն է առաջացրել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով BBC-ին։

Քիվանդան հայտարարել է «Միս Ուգանդայի Փարթամ» անունով գեղեցկության մրցույթի մեկնարկի մասին, որտեղ «երիտասարդ աղջիկները կցուցադրեն իրենց գեղեցիկ կորությունները»։

«Մենք, բնականաբար, գեղեցիկ կանայք ունենք, որոնց հաճելի է նայելը։ Ինչո՞ւ չօգտագործենք նրանց մեր զբոսաշրջային արդյունաբերությունը զարգացնելու համար»,- ասել է Քիվանդան։

Նշվում է, որ տուրիզմը Ուգանդայի արտարժութային մուտքերի գլխավոր աղբյուրն է։ Փարթամ կանանց օգնությամբ նախարարությունը հույս ունի էլ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ գրավել եւ ավելացնել եկամուտները։

Քիվանդայի մեկնաբանություններն անվանվել են «անմարդկային» եւ արժանապատվությունը նսեմացնող»։ Ոմանք զբոսաշրջության նախարարին մեղադրել են այն բանում, որ նա խոսում է կանանց մասին, ասես նրանք կենդանաբանական այգու կենդանիներ լինեն։ Մի շարք կանայք Քիվանդային կոչ են արել ներողություն խնդրել իր խոսքերի համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ