News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում, փետրվարի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի բնակիչ 69-ամյա Գ. Խ-ի բնակարանի դուռը, ապա մուտքի մոտ սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ են հասցրել վերջինիս որովայնի շրջանին և պատճառել մարմնական վնասվածք։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նրանք փորձել են ավազակային հարձակում կատարել Գ. Խ-ի նկատմամբ, սակայն վերջինս աղմուկ է բարձրացրել, ու ավազակները դիմել են փախուստի։

Տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դիմակավորված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ կատարված հանցագործության մասին ոստիկանությանը դիմել է Արմավիր քաղաքի բնակիչ 37-ամյա Սամվել Ա.-ն, ով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր…
«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով. Դեպքը եղել է այսօր
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ