News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անօդաչու տեխնիկայի, արհեստական ինտելեկտի եւ կիբեռգրոհների համակարգի զարգացումը փոխում է պատերազմ վարելու ավանդական մարտավարությունը։ Սակայն իրավունքի նորմերը չեն հասցնում այդ փոփոխությունների հետեւից հասնել։ Խնդիրը հետազոտել են Նոր ամերիկյան կենտրոնի (CNAS) վերլուծաբանները, ովքեր հարցը դիտարկել են Չինաստանի օրինակի վրա՝ հայտնում է HighTech-ը։

Պարզվել է, որ ՉԺՀ կառավարությունը ԱԻ ոլորտում մրցակցությունը կապում է ռազմական հակամարտության մեծ վտանգի հետ։

Պաշտոնյաներից մեկը վերլուծաբաններին պատմել է միջազգային իրավունքի մոխրագույն գոտու մասին։ Պետությունների մեծ մասը սովորել է գործել հաստատված սցենարով։ Այսպես, նավահանգիստների գնդակոծումը կամ շրջափակումը կարող են գնահատվել որպես ագրեսիայի դրսեւորումներ։

Փորձագետները նշում են, որ այս պայմաններում մեծ է միջազգային հակամարտության կտրուկ սրումը՝ պայմանավորված ռազմական կոմունիկացիաների սովորական կանոնների խախտմամբ։

Քանի որ ե՛ւ դրոնները, ե՛ւ կիբեռգրոհները կապված են հեռահար գործողությունների հետ եւ մարդկային կորուստների վտանգ չեն ներկայացնում, նրանց հետ հեշտ է գործ ունենալ։ Դա բերում է նրան, որ երկրները սկսում են թեթեւ վերաբերել ագրեսիայի որոշ տեսակների։ Չէ՞ որ առաջին հայացքից խաղադրույքները փոքր են։

CNAS-ի վերլուծաբանները կոչ են անում արհեստական ինտելեկտի դարաշրջանում նոր կանոններ ներդնել զինված հակամարտության մեջ։

Չինաստանում, օրինակ, արդեն օգտագործվում է ռազմական տեխնիկա, որը ինքնավարության առավելագույն մակարդակ ունի։ Երկիրը արտահանում է Blowfish A2 դրոնները, որոնք կարողանում են ինքնուրույն հետեւել թիրախին եւ գրոհ իրականացնել։

Զեկույցում նաեւ համեմատվում է արհեստական ինտելեկտի ոլորտում Չինաստանի եւ ԱՄՆ-ի ձեռքբերումները։ ԱԻ-ում երկու երկրներն էլ համարյա նույն դիրքն են զբաղեցնում, իսկ պրոցեսորների ոլորտում Չինաստանն առայժմ զիջում է Ամերիկային։ Սակայն CNAS-ը նշում է, որ երկիրն արագ լրացնում է բացթողումները։

Չինացի գործարար Ջեկ Ման նույնպես կարծում է, որ տեխնոլոգիական առաջընթացն ընդունակ է Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել։ Սակայն փորձագետները դեռեւս չգիտեն, թե ինչպիսին այն կլինի՝ էլեկտրոնային, կենսաբանական կամ տիեզերական։ Շատ ակտիվիստներ ռոբոտ-մարդասպաններին արգելելու կողմնակից են, սակայն կան նաեւ նրանք, ովքեր նշում են, որ անօդաչու տեխնիկան կնվազեցնի կորուստները խաղաղ բնակչության շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ