News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուսանողական StudyInternational.com պորտալը պատմել է 7 տեսակի մարդկանց մասին, որոնց հետ համատեղ ճանապարհորդությունը կարող է կասկածի տակ դնել  հաճելի ուղեւորությունը:

Պրիմադոննան մարդ է, որը կյանքում միայն լավին է սովոր, հետեւաբար նման մարդու հետ ճանապարհ գնալիս պետք է միայն լավագույն հյուրանոցներում կանգ առնել, հասարակական տրանսպորտի փոխարեն տաքսիից օգտվել, ճաշել միայն Instagram-ի հրապարակմանն արժանի ռեստորաններում:

Չափազանց բարեխիղճ ուղեկիցը միշտ գիտի, թե ինչպես հասնել ցանկացած վայր, քանիսին եւ որտեղ է պետք անպայման լինել, սակայն սովորաբար նման մարդիկ չեն  հանդուրժում, երբ ինչ-որ մեկը ցանկանում է շեղվել նախորոշված երթուղուց:

Նվնվացող. այս ճանապարհակիցը միշտ բողոքելու առիթ կգտնի եւ մշտապես կենտրոնացած կլինի խնդիրների, եւ ոչ թե լուծումների վրա:

Պահը վայելելու սիրահարի հետ կարող ես քեզ թոշակառու զգալ. նման ուղեկիցները չեն սիրում որեւէ տեղ շտապել, դեմ չեն բաց թողնել մյուսների մտածած էքսկուրսիաները՝ վայրի «մթնոլորտում խորասուզվելու համար»:

Նարցիս. Նման ճանապարհակցին ստիպված կլինեք անընդհատ լուսանկարել, իսկ հետո լսել, թե որքան հավանումներ է նա ստացել սոցցանցերում:

Անհանգստանալու սիրահարի հետ դուք կպարզեք, որ յուրաքանչյուր քայլափոխին վտանգ կա, կարելի է ուշանալ ինքնաթիռից, կորցնել փողերը կամ մոլորվել:  Նման հանգստից հետո եւս մեկի կարիքը կլինի:

Ժլատ.ժամանակ առ ժամանակ ցանկություն կառաջանա, որ ոչ ոք չկռահի, որ դուք միասին եք: Նման ուղեկիցները կարող են շփոթեցնել իրենց պահվածքով շուկայում կամ տոնավաճառում: Հաճախ էլ նրանք կարող են հյուրանոցից սրբիչ գողանալ կամ պայուսակը անվճար թխվածքաբլիթներով լցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ