News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայից բլոգեր Ամանդա ֆեյը, որը 200 կգ է կշռում, համացանցում հայտնի է դարձել բազմաթիվ լուսանկարների եւ տեսանյութերի շնորհիվ, որտեղ նա սնվում է: Որկրամոլությունը Ֆեյին օգնել է հարստանալ, գրում է The Daily Mirror-ը:

Ֆեյը պատկանում  է ֆիդերների ֆետիշ համայնքին, որոնք գովաբանում են փարթամ մարմինը եւ կերակրում են իրենց ընկերներին: Ամեն օր 25-ամյա աղջիկը մինչեւ 10 հազար կիլոկալորիա է ընդունում: Սոցցանցերում նա հազարավոր հետեւորդներ ունի:

Ամերիկուհին ասում է, որ պարբերաբար վիրավորանքներ է ստանում: Անբարյացակամները նրան հաճախ «ճարպի կտոր» եւ «ճարպոտ կով» են անվանում: Ֆիդերիզմի հետ նա ծանոթացել է 2016 թվականին: Ֆեյը միշտ գեր է եղել, սակայն ավելի է չաղացել, երբ սկսել է ֆիդեր տղայի հետ հանդիպել:

Աղջիկը փորձել է նիհարել, անգամ ավելի քան 44 կգ-ով նրա քաշը նվազել է, սակայն դրանից հետո նա իրեն երջանիկ չէր զգացել: Աղջիկը հասկացել էր, որ քաշը կորցնում է միայն շրջապատի չափորոշիչներին համապատասխանելու համար:

Ֆեյը որկրամոլությամբ սկսեց գումար աշխատել սոցցանցերում ֆիդերների համար: Ժամանակի ընթացքում նա տեղափոխվեց Tumblr, իսկ հետո Instagram-ում էջ բացեց: Ներկայումս նա 50 հազար բաժանորդ ունի: Բլոգերը չի բացահայոտւմ իր ամսական եկամուտը, սակայն նշում է, որ միջոցների մեծ մասն աշխատում է Instagram-ում գովազդի եւ Patreon հարթակի միջոցով, որտեղ մարդիկ կոնտենտի համար հովանավորներ են գտնում: Լուսանկարները կամ տեսանյութերը դիտելն արժե 10 դոլար, Snapchat-ում նրա էջին հասանելիություն ստանալու համար եւս 20 դոլար է հարկավոր վճարել, FaceTime-ով նրա հետ կապ հաստատելու համար՝ 50 դոլար: 100 դոլարի դիմաց երկրպագուները մեծահասակների համար լրացուցիչ կոնտենտ դիտելու հնարավորություն են ստանում: Ամերիկուհին նշում է, որ նրա հետեւորդներին ամենից շատ դուր է գալիս, երբ նա ուտում է տակո, համբուրգերներ եւ մրգեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ