News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է, իսկ «Ցերեկը» հնարավոր չէ այլեւս վերականգնել:

Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանը:

Որմնանկարները գտնվում են Գյումրու կիսաքանդ գործարարններից մեկում, հնարավոր է փրկել միայն «Գիշերը». «Մինասի որմնանկարների վերականգնման խնդրով հանդիպել ենք մշակույթի նախարարության մի շարք ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ տիկին Մակունցի: Ինչքանով հասկացանք, որեւիցե գումար, ծրագիր, պատրաստ չէին իրականացնել»:

Մինասի «Սարերում» որմնանկարը, որը գտնվում է Ազատան գյուղում, եւս լավ վիճակում չի գտնվում, իսկ Վահրամաբերդ համայնքում գտնվող «Արմենիա» որմնանկարը, որը ռեստավրացիայի է ենթարկվել, նորից լավ վիճակում չէ:

Այս հարցի լուծման համար Արման Ավետիսյանը մի տարբերակ է տեսնում. «Այս հարցի միակ տարբերակը մոնումենտալ արվեստի թանգարանի ստեղծումն է, որտեղ կտեղափոխվեն տարբեր նկարիչների գործեր, այդ թվում՝ Մինասի, Հակոբ Հակոբյանի, Ռաֆայել Աթոյանի»:

Բանախոսը վերջում հավելեց նաեւ, որ կան «Գայանե» բալետի օրիգինալ ձեւավորումները, որոնք եւս պետք է փրկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ