News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ում լույս է տեսել երկրի կրոնական փոքրամասնությունների մաիսն գիրք, որտեղ հիշատակվում է նաեւ հայ համայնքի մասին:

Այս շաբաթ, երբ ԱՄԷ էր այցելել Հռոմի Պապը, լույս է տեսել  Սուրբ Անդրեյ եկեղեցու վերապատվելի Էնդի Թոմփսոնի խմբագրությամբ «Հանդուրժողականության տոնում. կրոնական բազմազանությունը Արաբական Միացյալ Էմիրություններում» գիրքը, գրում է «The National»-ը:

Գրքում նկարագրվում է 10 կրոնական խմբերի կյանքը, որոնց թվում են հնդուիստները, սիկխերը, հրեաները, քրիստոնյաները: Հոդվածում նշվում է, որ շատերը ԱՄԷ են եկել մի քանի տասնամյակ առաջ, օրինակ ինչպես հայկական համայնքը:

Անցյալ դարի 50-ականներին ԱՄԷ էին ժամանել ինժեներներ, ավտոմեքենաներ վաճառողներ եւ առեւտրականներ: Մինչեւ 1970 թվականը հայ համայնքն ավելացել է Լիբանանում քաղաքացիական պատերազմի եւ Իրանում հեղափոխության պատճառով, քանի որ հայերը լքում էին այդ երկրները եւ տեղափոխվում  Էմիրություններ:

ԱՄԷ-ում հայկական առաջին ժամերգությունն անցկացվել է 1977 թվականին, իսկ 1996-ին Շարջայում կառուցվել է առաջին հայկական եկեղեցին: Հեղինակներն ընդգծում են, որ ներկայումս ԱՄԷ-ում հազարավոր հայեր են ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ