News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուրբ Վալենտինի օրը սարերի հետեւում չէ, ինչը նվերների մասին մտածելու առիթ է: Այս հարցում կօգնի գիտնականնեի վերջերս կատարած հետազոտությունը:

Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի նվերը կմեծացնի հարաբերությունների տեւողությունը եւ որակը: Դա ոչ ծաղիկներն են, ոչ քաղցրեղենը եւ ոչ էլ ոսկերչական զարդերը, հայտնում է Planet Today-ը: 

Բաժանումների եւ ամուսնալուծությունների տարբեր պատճառներ կան: Ավելորդ է ասել, որ եթե փորձում եք ձեր երկրորդ կեսի հետ լավ հարաբերություններ պահպանել, ապա պատրաստ եք ցանկացած միջոցի, որը կօգնի դա անել:

Դրանցից մեկը նվերներն են: Սակայն պարզվում է մի կարեւոր նրբերանգ կա: Հաճելի են տարբեր նվերներ, սակայն դրանց ուղեկցող զգացումները կարող են տարբեր լինել: Գիտնականների խորհուրդ տված նվերը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որը կօգնի հարաբերությունները զգալիորեն բարելավել:

Շան, կատվի ձագերի եւ այլ սիրելի անպաշտպան կենդանիների առկայությունը ակտիվացնում է ծնողական մտածելակերպը: Դրանք առաջացնում են ջերմության, համակրանքի եւ քնքշության էմոցիոնալ ապրումներ, որոնք հետո տարածվում են ոչ միայն այդ կենդանիների, այլեւ մարդկանց վրա:

Այս քնքուշ արարածները ակտիվացնում են ոչ միայն ֆիզիոլոգիական եւ հոգեբանական մեխանիզմներից շատերը, որոնք առկա են մարդու ծնողական վարքագծում, այլեւ ուրախության հորմոնները (օկսիտոցինը):

Էվոլյուցիոն տեսության համաձայն՝ ծնողական վարքագիծը դյուրացնող ֆիզիոլոգիական եւ հոգեբանական մեխանիզմներն օգտագործում են այն նույն բիոէներգետիկ ռեսուրսները, որոնք դյուրացնում են ամուսնական վարքագիծը: Այս պատճառով, երբ ակտիվանում է ծնողական խնամքի համակարգը, դա հարաբերությունների խորացման ազդեցություն է ունենում:

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (Կանադա) գիտնականների վերջին հետազոտության ժամանակ 92 ուսանողներ ստացել են 10 լուսանկարից կազմված լրակազմ, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվել է կարճ տեքստով:

Ներկայացվել էին շան, կատվի քնքուշ ձագերի պատկերներով լուսանկարներ, որոնք ուղեկցվել են մակագրություններով, որոնք ցույց են տալիս, որ կենդանին խնամքի կարիք ունի («գտնվել է լքված», «այս շան ձագուկը տան կարիք ունի» եւ այլն):

Նաեւ եղել են տան կահույքի լուսանկարներ՝ ուղեկցված նման տեքստով («գտնվել է լքված», «բազմոցը տան կարիք ունի» եւ այլն):

Լուսանկարները դիտելուց հետո փորձի մասնակիցները պատասխանել են հարցերի: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ում ներկայացվել են շան, կատվի ձագերի լուսանկարները, ցուցադրել են հարաբերությունների պահպանման ավելի մեծ հակվածություն:

Սուրբ Վալենտինի օրը ձեր զուգընկերոջից ստացած սիրելի կենդանին կխորացնի հարաբերությունները՝ նվազեցնելով  այս իմաստով զուգընկերոջ կործանարար վարքագծի հավանականությունը:

Այնպես որ, եթե Սուրբ Վալենտինի օրվա համար նվերի կարիք ունեք՝ ձեր հարաբերությունների որակի եւ երկարատեւության ներուժով, մտածեք այն մասին, որպեսզի նվիրեք շան, կատվի կամ այլ սիրելի կենդանու ձագուկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ