News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

British Airways ավիաընկերության ուղեւորը եւ British Airways Executive Gold ծրագրի անդամը գանգատվել է նախաճաշից, որն առաջարկել են օդանավում, հայտնում է The Sun-ը:

Լոնդոնցի 49-ամյա բիզնեսմեն Էնդրյուն համացանցում հայտնել է, որ Լոնդոնից Մայամի եւ հետադարձ տոմսի համար վճարել է 1200 ֆունտ սթերլինգ, սակայն այդ գումարի դիմաց պատշաճ սպասարկում չի ստացել:

Նրա խոսքով՝ նորմալ նախաճաշի փոխարեն, իրեն առաջարկել են չորացած բուլկի, որի վրա կարագ էր քսած: «Սա ամենաիսկական ծաղր է: Պարզապես խայտառակություն է,- վրդովվել է նա,- ես այդպիսի նախաճաշից ապշահար էի՝ հաշվի առնելով տոմսի արժեքը»:

Ճանապարհորդը նաեւ հավելել է, որ British Airways-ի օդանավերում առաջարկվող սնունդը կտրուկ վատթարացել էր դեռեւս 5 տարի առաջ, իսկ այս դեպքից հետո ինքը ստիպված էր բողոքել ավիաընկերության ներկայացուցիչներին:

«Մենք շփվում ենք մեր հաճախորդի հետ եւ մեր ներողությունն ենք հայտնում, որ չենք արդարացրել նրա սպասումները: Փետրվարից մենք սնունդը կլավացնենք World Traveler Plus ծրագրի մասնակցների համար»,- իրավիճակը մեկնաբանել է British Airways-ի գործակալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ