News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական բանակի սեւամորթ զինծառայողը կստանա 490 ֆունտ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից որպես փոխհատուցում ծառայակիցների եւ ղեկավարության կողմից ռասիզմի համար, հաղորդում է Daily Mail-ը:

Լանքաշիր կոմսությունում ծնված կրտսեր կապրալ Ինոկե Մոմոնակայան՝ ծառայակիցներին ավելի հայտնի Մոմո անունով, ստացել է առ այսօր ռասայական խտրականության գործով ռեկորդային փոխհատուցումը: Դատավարությունը տեւում էր վեց տարի:

Ըստ երեք երեխաների հայր, 40-ամյա տուժածի՝ ռասայական տարբերությունների հիման վրա կտտանքները հասցնում էին նրան ինքնասպանության. նա առ այսօր բուժվում է հետտրավմատիկ խանգարումից: Գործընկերները ծաղրում եւ վիրավորում էին նրան արտաքին տեսքի պատճառով: Այդ ամենը զուգորդվում էր ծառայության ծանր պայմաններով. կապրալը ծառայել է Իրաքում եւ Աֆղանստանում:

Բացի այդ, Մոմոնակայային եւ մյուս սեւամորթ զինծառայողներին ստիպել էին մարմնավորել «Թալիբան» խմբավորման ահաբեկիչների դերը Աֆղանստան ժամանողների համար ուսուցողական տեսահոլովակում: Ընդ որում՝ տուժողը հայտարարում էր, որ ավագ սպաներից մեկն ասել էր. «Ձեզ համար, տղանե′ր, երեւի հարմարավետ են այս արաբական շորերը. դուք թալիբներից չեք տարբերվում»:

Մոմոնակայան ընդգծել էր, որ մյուս սեւամորթ զինվորականներին վերաբերվում էին որպես երկրորդ կարգի մարդկանց: Նա բողոք էր ներկայացրել ղեկավարությանը, սակայն այնտեղ նրան առաջարկել էին դիմել դատարան: Նա պահանջել էր այդքան փոխհատուցում, քանի որ եկել էր բանակ 2005 թվականին 24 տարի ծառայելու մտադրությամբ, սակայն արդեն 2012 թվականին հեռացել էր:

Միջադեպի հետ կապված՝ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել: «Խտրականությունն ու հալածանքները տեղ չունեն զինված ուժերում, դա չի կարելի հանդուրժել»,-ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ