News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոսնիայում եւ Հերցեգովինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մեթյու Ֆիլդը հայտնվել է ուշագրավ իրավիճակում՝ բուռն հույզեր առաջացնելով եւ հրահրելով սուր մեկնաբանություններ բալկանյան երկրի հասարակությունում, հաղորդում է ՌԳ-ը:

Այսպես, Twitter-ի միջոցով դիվանագետը շնորհավորել էր անիրական Սաշա Գորանովիչին բոսնիական Ֆոչի քաղաքից: Վերջինս, իբրեւ, նվաճել էր մեդալ Չիկագոյում մաթեմատիկական մրցումների ժամանակ: Մինչդեռ այդ լուրը համացանցում ուղեկցվել էր պոռնոդերասանուհի Սաշա Գրեյի լուսանկարներով եւ պարզապես կատակ էր RUSH անունով օգտատերի կողմից:

«Նա Սաշա Գորանովիչն է Ֆոչիից, Սարաեւոյում Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ուսանողուհի է, որը երեկ Չիկագոյում մաթեմատիկական օլիմպիադայի ժամանակ գրավել է երրորդ տեղը: Այդպիսի կանանց մասին, ցավոք, չեն պատմում լուրերում»,-գրել է Մեծ Բրիտանիայից բարձրաստիճան պաշտոնյան:

Այնուհետեւ համացանցը պարզապես պայթել էր. իրենց սուր մեկնաբանությունները Մեթյու Ֆիլդին չէին ուղղել միայն շատ ալարկոտներն ու «գերազանցիկ ուսանողուհիները», որոնց հաջողություններն ու ակնառու ձեռնարկները կարելի է ձեռք բերել մեծահասակների համար նախատեսված խանութներում:

«Եւ ահա ակնհայտ է՝ ես դարձել եմ բոսնիակայն հումորի գերին: Սակայն, համենայնդեպս, ես արդեն հասցրել եմ անցնել պատմության գիրկն այստեղ: Այժմ ես գիտեմ, որ իմ թվիթերյան գրառումներն ընթերցվում են: Եւ դա արդեն ինչ-որ բան արժե: Գրառումը ջնջված է: Ես ունեի միայն բարի մտադրություններ»,-գրել է անգլիացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ