News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցանցի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տեղադրելով այնպիսի լուսանկար, որում նա պատկերված է առանց մազերի եւ մաշկի «բնական» գույնով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Թրամփի խմբագրված լուսանկարը ավելի վաղ հրապարակել էր Թվիթերի օգտատերը՝ Stone Cold մականվամբ։ Ամերիկայի նախագահը ներկայացված է «բնական» տեսքով», ինչպես կարծում է օգտատերը. առանց «դնովի» մազերի ու արեւայրուքի։

«Ճիշտ է՝ գեղեցիկ չէ, բայց գոնե այլեւս նման չէ հեռուստավիկտորինա վարողի»,- նշել է @ReginaRed4 օգտատերը։

«Չգիտես ինչու աջ կողմի տղան ավելի հուսալի է թվում։ Տարօրինակ չէ՞»,- հարց է տվել @MuellerSheWrote օգտատերը։

«Ոնց որ խորհրդային գլխավոր քարտուղար լինի»,- նկատել է @AgainstDenial օգտատերը։

«Նման է բրնձով պուդինգի»,- նշել է @froaesthetic-ը։

Ընդ որում՝ շատերը «բնական» Թրամփին համեմատել են ֆիլմերի չարագործների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ