News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր գումարեց իր առաջին նիստը, որտեղ հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Վերջինս իր խոսքում նշեց, որ կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը, քանի որ այն լուրջ ինստիտուտ է համարում։

«Արտաքին քաղաքականությունը կոլեկտիվ աշխատանք է ենթադրում, եւ անկախ քաղաքական պատկանելիությունից, տարբեր խմբակցության անդամ լինելուց` դրսում պետք է գտնել այն մոտեցումը, որն ընդհանուր է բոլորի համար: Առաջին հերթին կարեւոր է խորհրդարանական դիվանագիտությունը, որը լուրջ ինստիտուտ է, ավելի լայն, քան պետության արտաքին դոկտրինը: Ես այստեղ տեսնում եմ ուժեղ թիմ: Օրինակ` ԵԽԽՎ-ում մենք կարողացել ենք գտնել այնպիսի մոտեցում, որը արտաքին քաղաքականության մեջ մեզ ներկայացրել է որպես մեկ թիմ` մեկ մոտեցումով»,- ասաց Իգիթյանը՝ հավելելով. « Խորհրդարանական դիվանագիտությունը սկսում է մեկ պատգամավորից: Ինձ թվում է, որ ամեն երկրի հետ պետք է ունենանք մի մոտեցում, կոնցեպտ: Յուրքանչյուր երկրի հետ դա այլ է»:

Վերջինիս գնահատմամբ՝ յուրաքանչյուր պետության հետ յուրովի պետք է բանակցել ու հարաբերություն հաստատել։ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ անհրաժեշտ է բարեկամական խմբեր ստեղծել՝ խորացնելով խորհրդարանական համագործակցությունն այլ երկրների հետ։

Ի վերջո հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Հովհաննես Իգիթյանի թեկնածությանը: Պատգամավորները հաստատեցին նաեւ հանձնաժողովի աշխատակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ