News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իշխող կուսակցությունը միասնական գաղափարախոսություն չունի: Փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դա կարող է նրանց համար խնդիր դառնալ եւ նրանք դա հասկանում են: Իշխանություններն արդեն փորձում են  որոշակի փոփոխություններ կատարել:

Ակնհայտ է, որ դրա հետ են կապված պաշտոնատար անձանց ազատումները:

«Կադրերի որոշակի զտում է կատարվում, որոնք այս ամիսների ընթացքում չկարողացան կամ ցանկություն չուենացան որեւէ բան սովորել: Չնայած դրան՝ բացառված չէ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միտքն այն մասին, որ ընդդիմությունը կնծվի հենց իշխանությունում, կարող է իրականություն դառնալ», - նշեց նա:

Փորձագետը նշեց, որ կան մարդիկ, որոնք պատրաստակամությամբ սովորում են եւ ընդօրինակում են փորձը, օրինակ Մխիթար Հայրապետյանը

 (ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ-խմբ.): Սակայն կան այնպիսիք, որոնք մինչեւ հիմա առաջնորդվում են սովորական կարգախոսներով:

«Նիկոլ Փաշինյանի՝ ակտիվ քննադատվող կադրային քաղաքականությունն իրականում որոշակի տրամաբանություն եւ կշռադատվածություն ունի: Մասնավորապես դա վերաբերում է նրան, որ առանցքային նախարարություններում եւ գերատեսչություններում  լուրջ կադրային փոփոխություններ չեն կատարվել: ԿԲ-ում, Ֆինանսների նախարարությունում, ՊԵԿ-ում, ինչպես նաեւ ուժային կառույցներում փաստացի կադրերը չեն փոխվել: Նման հաջորդությունը թույլ տվեց պետական կառավարման համակարգի կոլապսից խուսափել», - ասաց նա:

Կարեն Քոչարյանը նկատեց, որ մի կուսակցությունից մյուս կուսակցություն տեղափոխվող անձինք այնքան ժամանակ գոյություն կունենան, քանի դեռ կուսակցական համակրգը կաղում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ