News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վերջերս կառավարության նիստերից մեկում ասացի, որ կհամարեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էական, լրջագույն փոփոխություններ եղել են այն ժամանակ, երբ մեզ հաջողվի Հայաստանը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած մասերից, ժանգոտած, տձեւ կրպակներից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կարողանան իրար հետ համագործակցել:

Գիտեք արդեն, մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել եւ մարտի 23-ին մտադիր ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: Իհարկե, առաջին անգամ չէ, որ շաբաթօրյակ իրականացվում է: Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, կառավարությունը երկու տարի առաջ իրականացրել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար է: Բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները կամ բացթողումները, որոնք այս ծրագրի իրականացման ընթացքում եղել են:

Անկեղծ ասած, հենց անցած տարվա քայլարշավի ընթացքում մենք տեսանք, թե ինչ խնդիրներ է բերել «Մաքուր Հայաստան» ծրագրի ոչ պատշաճ իրականացումը: Մենք համոզվեցինք, որ հանրապետության տարբեր հատվածներում պարզապես աղբը շատ դեպքերում տեսախցիկների առաջ հավաքվել է եւ տեղափոխվել տեսախցիկներից հեռու ինչ-որ վայր:

Ես հասկանում եմ, որ այս հարցում ենթակառուցվածքների պակաս կա, բայց մենք պետք է պայմանավորվենք, որ այս շաբաթօրյակը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով, որպեսզի աղբը մի տեղից մի ուրիշ տեղ չտեղափոխենք, այլ կարողանանք իսկապես դրա արդյունքում հասնել զգալի սանիտարական վիճակի:

Սա շատ կարեւոր ծրագիր է, եւ մեր կառավարությունը որդեգրել է Հայաստանն էկոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու քաղաքականություն, որը ենթադրում է ոչ միայն էկոլոգիական համապատասխանություն բնապահպանական չափանիշներին, ինչը չափազանց կարեւոր է, այլեւ պետք է կենցաղային մակարդակից այս խնդիրը կարողանանք լուծել», - իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ