News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հունվարի 1-ից հետո հիմնադրված Ա/Ձ-ները ՀԴՄ սարքերը ձեռք կբերեն ոչ թե 60 հազար այլ 160 հազար դրամով: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ,

արդեն լսած կլինենք, որ կառավարությունը տրամադրելու է նոր սերնդի ՀԴՄ-ները  60 000 ՀՀ դրամով` նախկին 160 000 ՀՀ  դրամի փոխարեն: Այսինքն՝ մոտ  25 000 տնտեսվարողներ կարող են ստանալ պետական աջակցություն. դա պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար կարժենա 2-2,5 մլրդ  ՀՀ դրամ: Միաժամանակ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող փոքր բիզնեսները պետք է տեղյակ լինեն, որ նրանց համար նոր սերնդի  ՀԴՄ-ների ձեռքբերման գինը լինելու է  160 000 ՀՀ դրամ եւ ոչ՝ 60 000: Այսինքն՝  պետական 100 000 ՀՀ դրամի աջակցությունից կարող են օգտվել միայն այն բիզնեսները, որոնք 2018 թվականի ընթացքում գրանցված են եղել, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո հիմնադրված բոլոր Ա/Ձ-ները, կազմակերպությունները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք կբերեն 160 000 ՀՀ դրամով, ինչը, անշուշտ, լրացուցիչ ծախս է նոր բիզնեսի համար եւ մրցակցային առավելություն՝ հների համար:

Ի դեպ, տարեկան բացվում է 10-12 000 նոր բիզնեսներ, որոնց գերակշռող մասը փոքր եւ գերփոքր է: Հետեւաբար, նոր կազմակերպություն բացելուց առաջ լավ մտածեք, կատարեք հաշվարկ. արդյոք նպատակահարմար է նոր կազմակերպություն բացել, թե հին կազմակերպություն ձեռք բերել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն ոճ թե 160 հազար, այլ 60 հազար դրամով: Իսկ ՊԵԿ-ն էլ հայտարարել էր, որ այդ 100 հազար դրամը կվճարի պետությունը: ՈՉ Փաշինյանը, ոչ ՊԵԿ-ը որեւէ բացառության մասին չէին խոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը. ՊԵԿ
Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կոմիտեն հորդորում է մաքսային...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոյի վերելքը շարունակվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 22-ին, կազմել է...
ՀՀ-ի եւ Վրաստանի ֆիննախարարությունների համագործակցությունը վերջին շրջանում կրում է առավել ինտենսիվ բնույթ. Նախարար
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը...
Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. Պարսյան
Համաշխարհային շուկայում նավթի և գազի գների նվազման հետ մեկտեղ ռուսական...
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ…
Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ
«Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ