News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան Հարավ-Չինական ծով երկու հեծելավաշտով եւ F-35 կործանիչներով նոր ավիակիր բաց կթողնի՝ հայտնում է CNBC-ը։

Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը հաստատել է, որ «Թագուհի Ելիզավետ» ավիակիրը կմտնի այն ջրերը, որոնք բանավեճի առարկա են Չինաստանի եւ այլ երկրների միջեւ։

Ուիլյամսոնի խոսքերով, Մեծ Բրիտանիան մեծությամբ երկրորդ ներդրողն է տարածաշրջանում, եւ այն պետք է ցուցադրի «կոշտ ուժ», որպեսզի օգնի պաշտպանել շահերը։

Կիրակի ամերիկյան USS Spruance եւ USS Preble սուզանավերը լողացել են ոչ հեռու Սփրաթլի կղզիներից, որոնք Չինաստանի եւ Ֆիլիպինների միջեւ վիճելի տարածքներ են։

Չինաստանը հայտարարել է, որ նավերը մտել են առանց պաշտոնական թույլտվության, սակայն ԱՄՆ ՌԾՈՒ 7-դ նավատորմի ներկայացուցիչը CNN-ին ասել է, թե գործողությունը «պետք է վիճարկեր ծովային անչափ պահանջները եւ պահպաներ ջրային ուղիներին հասանելիությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել