News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Կարդինալը, ով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից ազատվել էր Վատիկանում բարձր պաշտոնից, գրել է սեփական «Հավատի մանիֆեստը»՝ ոտնձգություն կատարելով պոնտիֆիկի հեղինակության դեմ՝ հայտնում է Newsmax-ը։

71-ամյա կարդինալ Գերհարդ Մյուլլերը, ով 2017թ․ եղել է Վատիկանի դոկտրինի ղեկավարը, 4 էջանոց մանիֆեստ է հրատարակել կաթոլիկ պահպանողական ԶԼՄ-ներում։ Նրա խոսքերով, «շատ եպիսկոպոսներ, քահանաներ, հոգեւորականներ եւ աշխարհիկներ» են խնդրել այդ մասին։

Մանիֆեստը թվագրված է փետրվարի 10-ով՝ նախորդ Պապ Բենեդիկտի հրաժարականի 6-րդ տարելիցով, ինչը խորհրդանշական է պահպանողական կաթոլիկների համար։

Մյուլլերն ասել է, թե մանիֆեստը գրել է «հավատի մասին ուսմունքի աճող խառնաշփոթի պայմաններում»։ Նա նշել է, որ որոշ եկեղեցական առաջնորդներ «լքել են իրենց հավատարիմ մարդկանց, վշտացրել են նրանց եւ լուրջ վնաս պատճառել նրանց հավատին»։ Նա նախազգուշացրել է «ՀակաՔրիստոսի խարդախության մասին»։

Մյուլլերը, չի հիշատակել Ֆրանցիսկոսին, սակայն նա այն փոքրաթիվ պահպանողական կարդինալներից է, ովքեր Ֆրանցիսկոսին բացահայտ մեղադրել են կասկածներ տարածելու մեջ։

Մանիֆեստի մեծ մասը Եկեղեցու դրույթների կրկնությունն է, այդ թվում նրանց, որոնք Պապը հաստատակամորեն քարոզում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ