News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Փոխվել է արդյոք պետական պաշտոնյայի վարքագիծը վերջին 10 ամիսների ընթացքում: Այս հարցը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօր պետական պաշտոնեությունը առավել քան երբեւէ բազմազան է. քանի որ այսօր պետական պաշտոնյա է եւ քաղաքական ակտիվիստը, որը 10 տարի պայքարում էր իշխող կլանի դեմ, եւ չինովնիկը, ոստիկանը, դատախազն ու քննիչը, ով հալածում էր այդ նույն ակտիվիստին:

«Այսինքն երկու տարի առաջ մեկը պայքարում էր իշխանության դեմ, մյուսը նրա հետեւից ընկած բռնում, հալածում էր: Երկուսն էլ հիմա պետական պաշտոնյա էր եւ այն պաշտոնյան, որ նալոգներ էր հավաքում բիզնեսից, իր փայը վերցնում, վերեւների փայը տալիս վերեւներին, եւ պրոֆեսիոնալը, որն անտարբեր է եղել քաղաքական նրբությունների նկատմամբ, եւ կաշառքով եւ ընտրակեղծարարության շնորհիվ պաշտոնն ստանձնածը, որի առաջնահերթ խնդիրը ծախսած կաշառքը հետ բերելն է, եւ չինովնիկը, որի համար պետական ծառայության միակ գրավչությունը ոչինչ չանելու անսահմանափակ  հնարավորությունն է:

Այսինքն ունենք մի վիճակ, որտեղ 10 տոկոսը նորերն են, 90 տոկոսը՝ հները: Դա այդպես է, որովհետեւ նոր իշխանությունը խոստացել է, որ կադրային ջարդ չի անելու: Մենք չենք ցանկացել քարուքանդ անել պետական կառավարման համակարգը եւ այն լցոնել մերոնցականներով: Մենք չենք ուզում լինել խմբի կամ խմբային կառավարություն,-հայտարարեց Փաշինյանը:

«Մեզ հաջողվե՞լ է փոխել պետական պաշտոնյայի վարքագիծը, թե ավելի շատ պետական պաշտոններն են փոխել մեր վարքագիծը: Պետք է խոստովանել, որ այս հարցը ունի շատ հստակ պատասխան, որ այո, մենք կարողացել ենք պետական պաշտոնների վարքի վրա ազդել, բայց ազդեցությունները փոխադարձ են: Օրինակ, ես կարողացե՞լ եմ ազդել վարչապետի վարքի վրա, որ վարչապետը չլինի այնպիսին, ինչպիսին էր»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ