News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եթե որեւէ գործառույթ իրականացնում է միանգամից մի քանի գերատեսչություն կամ կառույց, ապա կարելի է համարել, որ այդ գործառույթներն, ըստ էության, իրականում չեն իրականացվում: Փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Նրա խոսքով՝ սա Սփյուռքի նախարարության լուծարման պատճառներից մեկն է:

«Որովհետեւ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվում էին գործառույթներ, որոնք, ըստ էության, նաեւ այլ նախարարություններն էին կատարում», - պարզաբանեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոն կստեղծվի:

«Խնդիրն այն է, որ թեեւ սփյուռքի նեւուժի մասին շատ է խոսվում, Հայաստանում դեռ չեն պարզել, թե իրականում այս կամ այն երկրներում սփյուռքն ինչ ռեսուրսներ ունի, ինչպիսին է նրանց ազդեցության աստիճանը», - հավելեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ