News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախարարությունների օպտիմալացման նպատակը կառավարության ֆունկցիոնալ արդյունավետության բարձրացումն է, ոչ թե փողերի խնայումը։ Այս մասին, ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին։

Տոնոյանը մասնավորապես նկատել էր, որ կառավարության ծրագրում արտացոլված են կառավարության մինչեւ 2023թ․բարի մտադրությունները, մասնավորապես՝ աղքատության մակարդակի իջեցումը։ «Սակայն գործնականում որոշ նախարարություններում օպտիմալացման հետեւանքով սպասվում են կրճատումներ։ Չի՞ թվում Ձեզ արդյոք, որ կառավարության ծրագրում առկա գործազրկության դեմ պայքարի թեզը հակասում է գործնական քայլերին»,- հետաքրքրվեց նա։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց նախնական գնահատականներով՝ առաջին փուլում կկրճատվի 150-200 մարդ։ «Հնարավոր է նույնիսկ քվելի քիչ՝ 100-ի սահմաններում։ Եւ դրանք կլինեն բարձր որակավորմամբ մասնագետներ»,- ասաց Փաշինյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ գործազրկության խնդրի լուծման համար կստեղծվեն նոր հարթակներ, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան անցնել որոշակի՝ շուկային համապատասխան, մասնագիտական նախապատրաստություն եւ աշխատանքի ընդունվել նույն շուկայի առաջարկով։ «Անընդհատ ասվում է, որ նույնիսկ տվյալ պահին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում 3-4 հազար թափուր աշխատատեղ կա։ Պետք է հասկանալ, թե ինչ հարաբերակցության մեջ են գտնվում գործազրկությունը եւ աշխատանքի առաջարկը։ Այլ խոսքերով ասած՝ դիտարկելով գործազրկության խնդիրը՝ մենք պետք է հասկանանք՝ որքան թափուր տեղ կա Հայաստանում, եւ ինչ պետք է անենք մենք որպես կառավարություն»,- պարզաբանեց կառավարության ղեկավարը։

Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ կրճատումները կլինեն այն պաշտոնների շրջանակներում, որոնք պահանջում են բարձր մասնագիտական պատրաստվածություն եւ հմտություններ։ Օրինակ, միավորված նախարարությունները չեն կարող երկու իրավաբանական վարչություն ունենալ։ Վարչապետը հայտարարեց, որ այս փուլում նախարարաության այլ աշխատակիցներ չեն ազատվի աշխատանքից, եւ վերապատրաստվելու արդյունքում նրանք կարող են աշխատանք գտնել գործող շուկայի առաջարկով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս իշխանությունները խոստացան թռիչքաձև տնտեսական աճ, բայց այդ աճն ապահովեցին իրենց գրպաններում. Արեգնազ Մանուկյան
2019-ին ասում էին, որ ներդրումները չեն գալիս, քանի դեռ դատարանները թավշյա հեղափոխականների ազդեցության տակ չեն, ՍԴ-ն գրեթե գրավեցին, բայց…
ԶԼՄ-ն ու ՀԿ-ն դատարանի միջոցով կառավարությունից պահանջում են հրապարակել ԶՊՄԿ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը
Սեպտեմբերի 30-ին Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսն անցել էր Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական…
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է. ՊԵԿ
ԱՏԳ մասնակիցները կարող են փոփոխություններ կատարել 2020թ.-ին ներկայացված մաքսային հայտարարագրերում...
Ընդդիմադիր. Նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներից գործազրկության ցուցանիշով Հայաստանն առաջինն էր
«Այս ամենը, Խաչատրյանի խոսքով, հակասում է գործող իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին...
ԱՆԻՖ-ը մասնակցել է «Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ» գագաթնաժողովին
Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման խնդիրներն այսօր առանցքային են դառնում նաև ֆինանսական աշխարհում։ Ֆինանսական հաստատություններ...
Ֆոտոռեպորտաժներ