News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը բաց է Ռուսաստանի հետ միջուկային զենքի տարածումը զսպելու լայն պայմանագրի համար։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը, տեղեկացնում է Bloomberg-ը։

«Մեր կառավարությունը փորձում է գտնել սպառազինությունների վերահսկման համաձայնագրի կնքման հնարավորություն, որին կմասնակցեին բալիստիկ հրթիռներ ունեցող բոլոր երկրները»,- ասել է Հաթչիսոնը Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ։ «Այժմ Ամերիկան փորձում է կնքել պայմանագրային արձանագրություն, որպեսզի ծանուցի, որ մեզ անհրաժեշտ է սկսել Ռուսաստանի կործանիչ հրթիռների դեմ պաշտպանություն մշակել»։

Հաթչիսոնը նաեւ նախազգուշացրել է Թուրքիային չգնել ռուսական С-400 ԶՀՀ-ներ։ «Մենք շատ մտահոգ ենք ռուսական հակահրթիռային ցանկացած պաշտպանության առկայությամբ ՆԱՏՕ ցանկացած երկրում»,- ասել է Հաթչիսոնը։ «Ամբողջ դաշինքը մտահոգ է դրանով, եւ մենք հույս ունենք, որ Թուրքիան ճիշտ որոշում կկայացնի եւ այլ համակարգ կգտնի»։

Նրա խոսքով, եթե Թուրքիան գնի ռուսական հրթիռներ, դա կարող է սպառնալիքի տակ դնել  ՆԱՏՕ դաշնակից այլ երկրների պաշտպանության համակարգերը, ազդել պաշտպանության համակարգերի համատեղելիության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ