News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախօրեին Ալիեւ-կրտսերը հերթական անգամ հայտարարել է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ավելին, նա նշել է, որ ադրբեջանցիները թե բանակցային գործընթացում, եւ թե մարտի դաշտում ունեն առավելություն։

Ալիեւի հակահայկական հայտարարությունների ֆոնին' Հայաստանի իշխանությունները համերաշխության եւ միասնականության միջավայր ձեւավորելու փոխարեն, ընդհակառակը, նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։

Սա անթույլատրելի եւ վտանգավոր գործողություն է, որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

Հ.Գ. Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։

Սա ամոթալի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ