News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստում հրապարավեց գործով տուժող «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի դիմումը՝ ուղղված ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Դավիթ Սիմոնյանն իր դիմում, մասնավորապես, գրել է.

«Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, հետևելով Ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ և նախկին պաշտոնավորների կողմից թույլ տված հակաօրինական արարքներ դեմ ներկայիս իշխանության պայքարը, ուզում եմ հայտնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից իրենց տան՝  Թումանյան 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկում տեղի ունեցածը։ Հայկն իր մոտ պահվող արտասահմանյան զենքով, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սպառնացել է, որ ինձ կսպանի և մեկ անգամ կրակեց ինձ վրա: Մեր ընկեր Արթուրը, ում հետ ես վիճում էի, զենքը վերցրեց նրա ձեռքից, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկոն ինձ սպառնում էր, որ կսպանի։

Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, և տեսնելով ինձ արյունով, Հայկոն ասաց՝ ես էի, և ինձ Հայկը, Նարեկն ու Արթուրը տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին՝ հեռացրին աջ երիկամս, լյարդս: Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկանները, ես էլ վախից գրեցի, որ ինձ վրա կրակել է Հայկի և Նարեկի ընկեր Արթուր Ղևոնդյանն, ով հիմա Սոչի քաղաքում է ապրում, քանի որ սպառնացել էին, ասելով՝  երկար չես ապրի: Այս ամենի մասին գիտեր Սաշիկ Սարգսյանը՝ Հայկոյի հայրն, ով օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ  տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին եկու օր անց ոստիկանությունից բաց թողեցին: Դրանից հետո մնեք մնացինք մտերիմներ։ Տասը տարի վատառողջ լինելով՝ դառել եմ ինվալիդ, վախեցել եմ ճիշտ ասել։ Խնդրում եմ ընդունել հանցագործության մասին դիմումս և  պատժել իրական մեղավորներին՝ Հայկին եւ Նարեկին»:

Տուժող Դավիթ Սիմոնյանը նշեց, որ նյութական պահանջ և բողոք չունի ու չի ցանկանում  ներկա գտնվել դատական նիստին՝  զբաղվածության պատճառով: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն գործով վկաները։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է Հայկ Սարգսյանը։ Նա  մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում ռուս երկու զինծառայող գլխի շրջանում թեթեւ մարմնական վնասվածք են ստացել. մարզպետարան
Նրանք տեղում  ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից....
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 855 մարդ
Ֆրանսիական ոստիկանությունը բերման է ենթարկել 855 մարդու...
Ողբերգական վթար Գյումրիում․ կա երկու զոհ
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները...
Մարսելի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ
Հրապարակված տեսանյութերում կարելի է տեսնել գործարանում բռնկված հրդեհ, ինչպես նաեւ փախչող ցուցարարներ․․․
53-ամյա կինը թմրամիջոց է իրացրել. նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են 100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները...
45-ամյա վարորդի մոտ թմրանյութ հայտնաբերվեց
Ոստիկանության Արարատի բաժանմունքում հավաստի տվյալներ էին ստացվել, որ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ