News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 26
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պաշտոնական ծանուցում է ստացել Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկին։

«Գլխավոր քարտուղարը պաշտոնական ծանուցում է ստացել 2019 թվականի փետրվարի 12-ի Պրեսպի համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, որում, ի թիվս այլոց, կողմերը նշում են իրենց համաձայնությունը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» անվանմանը»,- նշել է նա։

Դյուժարիկը հավելել է, որ Գուտերեշը ողջունել է այս իրադարձությունը եւ հավանություն տվել այն փաստին, որ Աթենքը եւ Սկոպիեն կարողացել են կարգավորել այս վեճը։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ պաշտոնապես ուժի մեջ է մտել Պրեսպի համաձայնագիրը Մակեդոնիայի Հանրապետությունը Հհյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ
«ՄԱԿ-ը կիսում է աճող մտահոգությունը երկու աֆղանստանցի ակտիվիստների՝ Թամանա Զարյաբ Պարիանիի եւ Փարվանա Իբրահիմհելի․․․
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր տարբերակի մասին, որը կարող է «օմիկրոնին գերազանցել»
Մենք պետք է անցնենք արտակարգ դրության ռեժիմի COVID-19-ի դեմ պայքարում...
Անտոնիու Գուտերիշ. չեմ կարծում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա
Հարցին, թե Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա, Գուտերիշը պատասխանել է. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա»․․․
Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ի կառույցներից մեկում
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել են Գուտերիշի առաջարկի մասին․․․
DPA. Գուտերեշը Մերկելին աշխատանք է առաջարկել ՄԱԿ-ում
Գերմանիայի նախկին կանցլերը դեռ պատասխան չի տվել...
Թուրքիայում մահացած են գտել ՄԱԿ-ի համակարգող անդամին
Թերթի տեղեկություններով՝ երեք մարդ Գազիանթեփից եկել են Կայսերի՝ դահուկ քշելու եւ Հիսարջիկ Կապի հովտում հայտնվել են ձնահյուսի տակ․․․
Ֆոտոռեպորտաժներ